Դերեկ Ջոզեֆ
Դերեկ Ջոզեֆ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1945 |
Մահացել է | հուլիսի 29, 2021 (75 տարեկան) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Դերեկ Ջոզեֆ (նոյեմբերի 13, 1945 - հուլիսի 29, 2021), Պակիստանի բանակի սպա էր, ծագումով հայ և 1971թ. հնդկական պատերազմի վետերան։ Ջոզեֆը միացավ Պակիստանի բանակին 1969թ.-ին, իսկ ավելի ուշ կռվեց 1971թ. հնդկա-պակիստանյան պատերազմում, որտեղ ոչնչացրեց հնդկական յոթ տանկ։ Պատերազմի ժամանակ իր գործողությունների համար արժանացել է Թամղա-ի-Ջուրատին։ Պատերազմից հետո Ջոզեֆը ընտրեց որպես պատգամավոր ուղարկվել Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժեր, որտեղ նա ծառայեց երեք տարի, նախքան Պակիստան վերադառնալը։ Թոշակի է անցել փոխգնդապետի կոչումով։ Նա մահացել է 2021 թվականի հուլիսի 29-ին Փեշավար քաղաքում[1][2][3][4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 13-ին Բրիտանական Հնդկաստանի հյուսիս-արևմտյան սահմանամերձ նահանգի Փեշավար քաղաքում։ Էդվարդես քոլեջի թոշակի անցած պրոֆեսոր Դենիս Ջոզեֆը և Դերեկ Ջոզեֆի եղբայրն ասում է, որ իրենց ընտանիքը Հայաստանից եկել է Աֆղանստան և մնացել Քաբուլում և Նանգարհարում՝ նախքան Բրիտանական Հնդկաստան տեղափոխվելը Աֆղանստանից բրիտանական զորքերի դուրսբերումից հետո։ Ջոզեֆի ընտանիքը ժամանել է Փեշավար՝ Հյուսիս-արևմտյան սահմանամերձ նահանգի մայրաքաղաքը 1890 թվականին և այդ ժամանակվանից մնացել է այնտեղ։ Դերեկ Ջոզեֆի հայրը՝ դոկտոր Փոլ Ջոզեֆը, ընդհանուր վիրաբույժ էր Փեշավարի Mission Hospital-ում, իսկ մայրը սովորեցնում էր անգլերեն լեզու տարբեր քոլեջներում[1][2][4][5]։
Զինվորական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆը զորակոչվել է Պակիստանի բանակ 1969 թվականի ապրիլի 20-ին և ավելի ուշ մասնակցել 1971 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմին։ Պատերազմի ընթացքում նա ոչնչացրեց յոթ հնդկական տանկ և իր քաջության համար պարգևատրվեց Թամղա-ի-Ջուրատով[1][2]։
Նրա մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեկ Ջոզեֆը մահացել է 2021 թվականի հուլիսի 29-ին Փեշավար քաղաքում։ Նրան հուղարկավորել են զինվորական մեծ պատիվներով Փեշավար քաղաքի զինվորական գերեզմանոցում։ Պակիստանի մի շարք պաշտոնաթող զինվորականներ և քաղաքացիական ծառայողներ Ջոզեֆին բնութագրեցին որպես խիզախ զինվոր և իրենց վիշտը հայտնեցին Ջոզեֆի մահվան կապակցությամբ[1][2][4]։
Տես նաեւ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Colonel Derek Joseph: Who was the Armenian Colonel who destroyed several Indian tanks during the 1971 war». BBC News (ուրդու). 2021 թ․ հուլիսի 31.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Who was the Armenian Colonel Derrick Joseph, who destroyed seven Indian tanks in the 1971 war? » Press24 News English». Press24 News English. 2021 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Colonel Joseph, the destroyer of Indian tanks in the war of 1971, has passed away». Googly News (ուրդու). 2021 թ․ օգոստոսի 2.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 «Who was the Armenian Colonel Derek Joseph who destroyed 7 Indian tanks in the 1971 war?». Mandi Bahauddin (ուրդու). 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Colonel Joseph, the destroyer of Indian tanks in the war of 1971, has passed away». Googly News (ուրդու). 2021 թ․ օգոստոսի 2.(չաշխատող հղում)